Մարմնի խնամք
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը
Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը:
Մաշկի երանգով է պայմանավորված շատ հիվանդությունների պատճառը: Մաշկի գույնի վրա ազդում են ոչ միայն շոգը, ցուրտը, նաև…
-
նյարդային համակարգի աշխատանքի առանձնահատկությունները (օրինակ, նյարդային գերլարծավությունը),
-
տարիքը. մարդու մաշկը դառնում է դեղնա-մոխրագույն այն դեպքում, երբ մաշկի ամենավերին շերտը` էպիդերմիսը, հաստանում է, որովհետև տարիքի հետ մաշկի բջիջներն այնքան էլ արագ չեն թարմացվում,
-
ոչ ճիշտ սնունդը, ծխելը և վատ բնապահպանությունը:
Եթե զգում եք, որ ձեր մաշկի գույնն առանց պատճառի փոխվել է, և դա երկար ժամանակ է տևում, ուրեմն ժամանակն է դիմել բժշկի:
Եթե մաշկը դեղնել է
Ուշադրություն դարձրեք լյարդին: Դեղնության պատճառները շատ են. հեպատիտ, լեղաքարային հիվանդություն, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի աշխատանքի խանգարում, նաև արյան հիվանդություններ: Մաշկին դեղին գույն է հաղորդում բիլիռուբին կոչվող պիգմենտը: Այն լյարդում առաջանում է հեմոգլոբինի էրիթրոցիտների քայքայման դեպքում: Եթե բիլիռուբինը, օրգանիզմից դուր գալու փոխարեն, ընկնում է արյան մեջ կամ մնում հյուսվածքներում, ապա մաշկի գույնը կարող է դառնալ դեղին կամ նարնջագույն:
Եթե մաշկի գույնը մգացել է
Ուշադրություն դարձրեք երիկամներին և մակերիկամներին
Մաշկի մուգ կամ, նույնիսկ սև գույնը երիկամների հիվանդության կամ միզապարկի ինֆեկցված ախտահարման ամենահավանական պատճառն է: Հարկ է անպայման այցելել ուրոլոգին:
Եթե մաշկը սպիտակել է
Ուշադրություն դարձրեք արյան բաղադրության, նյութափոխանակության, մարսողական, սիրտ-անոթային համակարգերի, թոքերի և վահանագեղձի աշխատանքին:
Զննելով չափից ավելի գունատ պացիենտին, բժիշկը կարող է ախտորոշել անեմիա` հեմոգլոբինի (երկաթի) անբավարարություն, մարսողության կամ նյութափոխանակության խանգարում, ինչն էլ խոչընդոտում է երկաթի յուրացմանը:
Գունատությունը կարող է առաջանալ նաև մաշկի վատ արյունամատակարարումից: Դրա պատճառները մի քանիսն են.
-
զարկերակային արյան ցածր ճնշում,
-
թոքերի հիվանդություն,
-
վահանագեղձի հորմոնների անբավարարություն,
-
սրտի հետ կապված խնդիրներ (սրտամկանի բորբոքում, աորտայի ստենոզ, ինֆարկտի կամ ինսուլտի սպառնալիք):
Մաշկի կարող է գունատվել նաև ցրտից, վախից, ցավից, նաև այտուցներից:
Եթե մաշկը կապտավուն է դարձել
Ուշադրություն դարձրեք սիրտ-անոթային, շնչառական համակարգերին
Անհապաղ պետք է դիմել սրտաբանին: Այդ գույնը վկայում է արյան մեջ թթվածնի անբավարարության մասին: Եվ սիրտ-անոթային ու շնչառական համակարգերի նորմալ աշխատանքի մասին խոսելն ավելորդ է:
Ախտորոշումը կարող է տարբեր կերպ լինել. և արյունամատակարարման հետևանքով սրտի արատ, և պնևմոտորաքս՞՞՞՞, և թոքերի էմֆիզեմա (թոքափքանք), և տրոմբոէմբոլիա:
Եթե մաշկը կարմրել է
Ուշադրություն դարձրեք արյան, սիրտ-անոթային համակարգի, մարմնի ջերմաստիճանի, ուժեղ ազդեցության վտանգավոր նյութերի (որոնք օգտագործվել են կենցաղում) վրա:
Եթե ամբողջ դեմքն է կարմրել.
-
բացառված չէ, որ ձեզ մոտ, որևէ ինֆեկցիոն հիվանդության հետևանքով մարմնի ջերմաստիճանն է բարձրացել,
-
հնարավոր է ատրոպինով, ալկոհոլով կամ ացետոնով թունավորում,
-
հարկ է ստուգել սիրտ-անոթային համակարգը և արյան հետազոտություն անցնել: Դեմքի կարմրությունը կարող է կապված լինել արյան մեջ էրիթրոցիտների քանակի պաթոլոգիական ավելացման , արյան ճնշման բարձրացման կամ սրտի աշխատանքի խանգարման հետ:
Եթե մաշկը մոխրագույն է դարձել
Ուշադրություն դարձրեք մարսողությանը
Հողա-մոխրագույն երանգը սովորաբար պայմանավորված է ստամոքսաղիքային ուղու խնդիրներով: Դա կարող է լինել և գաստրիտ, և փորկապություն, նույնիսկ ոչ ճիշտ սնունդն է անդրադառնում մաշկի գույնի վրա: Խորհրդակցեք գաստրոէնթերոլոգի հետ, հետագայում բարդություններից խուսափելու համար:
Եթե մարսողության հետ կապված ամեն ինչ նորմալ է, նշանակում է մաշկի գույնի վրա ազդում են սթրեսներն ու ծխելը: Դա հանգեցնում է արյունատար անոթների նեղացման, նշանակալիորեն նվազեցնելով մաշկին թթվածնի մատակարարումը:
23.04.2011 Կարդացեք նաև
Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...
11.10.2021
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
26.07.2021
Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...
12.04.2021
Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...
26.03.2021
Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...
22.02.2021
Թեև կարծիքներ կան, որ դեզոդորանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov.ru-ն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ...
12.01.2021
Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...
27.06.2018
Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...
02.03.2018
Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...
27.02.2018
Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...
26.02.2018
Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...
26.02.2018
Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...
21.02.2018
Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...
15.02.2018
Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...
02.02.2018
Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...
29.01.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYg0z12g' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
